This blog post was published under the 2010 to 2015 Conservative and Liberal Democrat coalition government

1st August 2014

Դիմեք Չիվնինգի կրթաթոշակին 2015/2016 ուս. տարվա համար

IMG_1258Հայաստանում բազմաթիվ բաներից մեկը, որ շարունակում է ինձ տպավորել՝ հայերի սովորելու ձգտումն է:

Ուր էլ որ գնում եմ, հանդիպում եմ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, ովքեր եռանդուն աշխատում են՝ բարելավելու իրենց կամ իրենց երեխաների կրթությունը: Ահա թե ինչու՝ իմ աշխատանքի հաճելի կողմերից
մեկը Հայաստանում ՄԹ Չիվնինգ կրթաթոշկային ծրագրի տարեկան ընտրական հանձնաժողովը ղեկավարելն է:

Ամեն տարի հանձնաժողովի մյուս անդամների հետ ես հնարավորություն եմ ունենում օգնել կոնկրետ անհատների իրականացնելու իրենց փափագը՝ շարունակել կրթությունը Միացյալ Թագավորությունում:

Բացի հաճելի լինելուց, սա նաեւ դժվար առաջադրանք է, որովհետեւ ուժեղ մրցակցություն է եւ դիմումների չափորոշիչներն են բարձր:

Ովքեր չգիտեն ասեմ, որ Չիվնինգ կրթաթոշակները ՄԹ կառավարության ընդհանուր կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է Արտաքին եւ համագործակցության երկրների նախարարության եւ գործընկեր կազմակերպության կողմից: Կրթաթոշակները տրվում են արդեն կայացած կամ երեւան եկող առաջնորդներին՝ իրականացնելու մագիստրոսական աստիճանի մեկ ամյա ուսումնառություն ցանկացած առարկայից Միացյալ
Թագավորության առաջատար համալսարաններում: Այն ուսանողները, որոնց ես եմ օգնել ընտրել վերջին երկու տարում, շատ տարբեր էին: Նրանք տարբեր կենսագրություն ունեին եւ բազմազան առարկաներ էին ցանկանում
սովորել: Միակ բանը, որ միավորում էր նրանց, դա իրենց բնագավառներում ապագա առաջնորդի նախադրյալ ունենալն էր:
10384469_829472957070807_1358900640299245092_n
Ասեմ, որ Չիվնինգի փորձը չի ավարտվում մեկ տարվա ուսումնառությունից հետո: Հաջողություններ գրանցած ուսանողները համալրում են 43000-անոց ազդեցիկ ու հարգարժան շրջանավարտների ցանցը ու շարունակում ճանապարհը Չիվնինքի համագործակգության ցանցում:

Ինձ համար մեկ ուրիշ հաճելի առիթ է թե՛ հանրային միջոցառումներին, թե՛ իմ առօրյա աշխատանքի ժամանակ Հայաստանում հանդիպել Չիվնինգ շրջանավարտների, ովքեր հասել են իրենց նպատակին ու ղեկավար պաշտոններ են վարում տարբեր բնագավառներում, այդ թվում՝ քաղաքականություն, գործարարություն, լրատվություն, քաղաքացիական
հասարակություն եւ ակադեմիական ոլորտ:Չիվնինգ կրթաթոշակի 2015/16թթ հայտերն արդեն ընդունվում են: Եթե դուք կարծում եք, որ ունենք այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է Չիվնինգ կրթաթոշակառու դառնալու համար եւ ցանկանում եք օգտվել առաջնորդների ու քաղաքականութուն կառուցողների պատվական ու ազդեցիկ խմբին միանալու առիթից, ապա այցելեք http://www.chevening.org/armenia/ կայքը և ստուգեք ձեր համապատասխանելիությունը:Եվ վերջապես, ինչու ավելի չբարդացնել իմ աշխատանքը, քան այն կա 🙂

Հաջողություն եմ մաղթում դիմորդներին:

Ըմիաս Մորզ

Գործերի ժամանակավոր հավատարմատար

Երևանում Բրիտանական դեսպանատուն

Follow UK in