This blog post was published under the 2015 to 2024 Conservative government

4th September 2015

Հայաստանից մեկնում եմ լավատեսությամբ

Սեպտեմբերի 5-ին,  ես Երևանից կմեկնեմ վերջին անգամ: Նորից կվերադառնամ նորմալ մարդու իմ կարգավիճակին՝ 3 տարուց ավելի Մեծ Բրիտանիայի դրոշակը կրող մեքենայով (շնորհակալություն Էդիկ և Արամ) շրջագայելուց հետո: Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Նորին Մեծություն Թագուհու կառավարությունը այս երիտասարդ/հինավուրց երկրում, հանդիպել մեծ թվով հետաքրքիր և նվիրյալ անձանց, և, գուցե նաև փոփոխության պատճառ դառնալ իմ գործունեությամբ: Շնորհակալություն Դեսպանատան իմ հիանալի թիմին և Բրիտանական խորհրդի գործընկերներին` այս տարիների ընթացքում ինձ քաջալերելու և աջակցելու համար:

Որո՞նք են ինձ համար ամենանշանակալի պահերը:

Ապացուցելը, որ դեսպանների թիմային տեղակալումը հիանալի է աշխատում: Մեր տեղակալման սկզբում մեր ծանոթներից մեկն ասաց. «Դեպանների թիմհըմՄիայն բրիտանացիաների մտքով կարող էր այդպիսի բան անցնել»:

Team Ambassadors and Foreign Minister RA
Team Ambassadors and Foreign Minister RA

«Ես դա որպես հաճոյախոսություն կընդունեմ», – ասացի ես. և իսկապես, ես հուսով եմ, որ մենք կարողացանք ցույց տալ, որ նորարարական մոտեցումը, նույնիսկ դիվանագիտության նման ավանդակաան ասպարեզում, իրոք կարող է առավելություններ ունենալ:

Բազմաթիվ կարևոր այցելուներ. Ի թիվս նախարարների, բարձրաստիճան դիվանագետների և խորհրդարանականների, անհատական այցով Հայաստան կարողացավ այցելել նաև Ուելսի

His Royal Highness, The Prince of Wales in Armenia.
His Royal Highness, The Prince of Wales in Armenia.

արքայազնը:  Նորին արքայական մեծությունը մեծ ոգևորությամբ խոսեց Միջին Արևելքի ընդլայնված տարածաշրջանում հնագույն քրիստոնեական համայնքների կարևորության մասին և կարողացավ իր այցի շրջանակներում տեսնել Հայաստանի ամենագեղեցիկ եկեղեցիներից և անգին ձեռագրերից մի քանիսը:

  • առաջ մղել ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները. Ես այնքան տպավորված եմ Հայաստանի հանձնառությամբ նպաստել միջազգային խաղաղարար գործունեությանը՝ անելով շատ ավելին, քան ՆԱՏՕ-յի շատ դաշնակիցներ:O FLAG

Իսկապես մեծ իրադարձություն էր ՆԱՏՕ-յի՝ Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցչի՝ դեսպան Մարիետ Շուրմանի այցը Երևան այս տարի՝ տոնելու Պաշտպանության նախարարության կողմից ռազմական ինստիտուտի կին կուրսանտների աշխատանքի վերցնելու առաջին փորձը: Այս տարի աշնանը մենք կուղարկենք մեր առաջին կին կուրսանտին Սանդհուրստ՝ ՄԹ-ի ռազմական բարձրակարգ ակադեմիան: Իմ գնահատմամբ Հայաստանը լուրջ և հանձնառու գործընկեր է խաղաղարար գործունեության և պաշտպանության բարեփոխումների իմաստով: Ես հուսով եմ, որ մենք կարող ենք ավելին անել այս ուղղությամբ:

  • Աջակցել բրիտանական բիզնեսներին: Բազմաթիվ տարիների մեր գործունեության ընթացքում կայացավ առաջին առևտրային առաքելությունը, ընդլայնելով Հայ-բրիտանական բիզնես պալատը և երկու տարի շարունակ տեղի ունեցան «ՄԵԾ Բրիտանիայի աշուն» միջոցառումները, ներառյալ՝ «Առևտուր անելը ՄԵԾ հաճույք է» գրառման տեղադրումը Երևանի երկհարկանի ավտոբուսի վրա անցյալ տարի աշնանը: 10891712_10152526927900811_3598592802119952224_n

Մեր առևտրային հարաբերությունների տվյալները աճել են, ՄԹ-ում տեղակայված հանքարդյունաբերական ընկերությունը՝ Լիդիանը, ստացել է թույլտվություն՝ ներդնել 300 միլիոն ֆունտ ստերլինգ նոր հանքի շահագործման նպատակով, մեծացել է գործարար նպատակներով հարցումների և ակտիվ նախաձեռնությունների թիվը: Իսկ գիտեի՞ք, որ իմ սիրելի նոր շինությունը՝ Դիլիջանի միջազգային դպրոցը բրիտանացի ճարտարապետ է նախագծել:

  • պատասխանատու հանքարդյունաբերության խրախուսումը. Հանքարդյունաբերությունը կարող է ճիշտ կազմակերպվել, սակայն այն ճիշտ իրականացնելը սկսվում է երկխոսությամբ՝ համայնքների, հասարակական կազմակերպությունների, կառավարության և արդյունաբերության հետ զրուցելով և նրանց վստահությունը շահելու միջոցով: Պատասխանատու հանքարդյունաբերությունը կարող է վերափոխել հանքարդյունաբերությունը մի այնպիսի արդյունաբերության, որը ավելի շուտ բարեկարգում, քան քայքայում է տեղական համայնքերը: Ես հիացած եմ այն հանգամանքով, որ վարչապետը համաձայնել է Հայաստանի անդամակցությանը «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը» (ԱՃԹՆ): Բայց ֆինանսական թափանցիկությունն ինքնին բավարար չէ՝ յուրաքանչյուր գործողության հիմքում հարկ է դնել շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը և խիստ վերահսկողության ենթարկվող բնապահպանական և սոցիալական չափորոշիչները:
  • Գյումրիում Լորդ Բայրոնի անվան դպրոցի ջեռուցումը. Այս դպրոցը, որը կառուցվել է 1988թ.-ի երկրաշարժից հետո Բրիտանիայի ժողովրդի, գործարար շրջանակների, սփյուռքի և կառավարության նվիրատվությունների շնորհիվ, տարիներ շարունակ ոչ բարվոք վիճակում էր շարքից դուրս եկած ջեռուցման համակարգի պատճառով:
    Byron School after the heating system installation
    Byron School after the heating system installation

    «Թեքեյան կենտրոն» հիմնադրամից և Միացյալ Թագավորության և Հայաստանի մի շարք առատաձեռն դրամաշնորհատուներից ստացված աջակցության շնորհիվ մենք 2013թ.-ին տեղադրեցինք նոր ջեռուցման համակարգ և մեր շնորհակալությունը հայտնեցինք դպրոցի նվիրյալ տնօրենին ու ուսուցիչներին, որոնք շատ դժվարին հանգամանքներում բարձր էին պահել դպրոցում անգլերենի ուսուցման գերազանց մակարդակը:

  • ստեղծարարությունը «Unlimited» /Անսահման/ է: Հուսամ՝ տեսել եք հայաստանյան առաջին ներառական պարային խմբի՝ Unlimited-ի հիանալի, հուզիչ և հնարամիտ ներկայացումը: Բրիտանական Խորհրդի աջակցությամբ ստեղծված այս խմբի անդամները հաշմանդամություն ունեցող և չունեցող պարողներ են: Հարկ է բոլորիս հիշեցնել, որ երբեմն ամենամեծ արգելքները մեր մտքում եղածներն են:

 հիշատակին տուրքը և հաշտեցմանը նպաստելը. Ես պատիվ ունեցա ներկայացնել Մեծ Բրիտանիան 2015թ.-ի ապրիլին Երևանում հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում և լսել իսրայելացի և թուրք գիտնականներին, ինչպես նաև ցեղասպանության՝ ռուանդացի վերապրածի ելույթները հիշատակի կարևորության և այսպիսի սարսափներից հետո հաշտեցման արտառոց հնարավորության մասին: Եվրոպայում Եվրամիությունն ինքը հաշտության փոխարկիչ ուժի օրինակ է: ԵՄ-ը մայրցամաքին բերել է աներևակայելի բարգավաճում և ժողովրդավարություն երկու կործանարար համաշխարհային պատերազմների արդյունքում 80 միլիոն զոհերից հետո: Այս ձեռքբերումը տոնելու և Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյա տարելիցը նշելու համար 2014թ.-ի նոյեմբերին մենք Գերմանիայի դեսպանատան հետ միասին կազմակերպեցինք հիշատակի համատեղ պատարագ, և ես Գերմանիայի դեսպանի հետ միասին հարգանքս մատուցեցի Երկրորդ հա1743694_10152526938240811_4680464381722326912_nմաշխարհային պատերազմի արդյունքում Երևանում գտնվող շիրիմներին:

Մենք նաև վերստեղծեցինք 1914թ.- դեկտեմբերի հայտնի «Սուրբ ծննդյան զինադադարի» ֆուտբոլի խաղը, որի ժամանակ բրիտանացի և գերմանացի զինվորները փոխանակեցին նվերներ և ֆուտբոլ խաղացին (Երևանում գերմանացիները, ցավոք, հաղթեցին մեզ 6 – 1 հաշվոWW!վ): Հարավային Կովկասում մենք շատ տարիներ ենք նվիրել տարբեր փակ սահմանների տարբեր կողմերի ժողովուրդներին մերձեցնելու նպատակին: Հուսով եմ, որ մենք կարողանում ենք փոփոխել իրավիճակը անհատական մակարդակում. փակ սահմանները չպետք է նշանակեն փակ մտքեր: Ես համոզված եմ, որ սա էական նախապատրաստական գործունեություն է այս պահին, երբ բոլոր կողմերի քաղաքական գործիչները պատրաստ են առճակատվել դժվար փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են խաղաղության և հաշտության համար:

Ես հաջողակ եմ, որ ավելի քան երեք տարի իմ երեխաները կարողացել են Հայաստանը իրենց տունը կոչել: Եվ ես մեկնում եմ Հայաստանից՝ նրա ժողովրդի նկատմամբ լավատեսությամբ, հետևաբար և երկրի ապագայի վերաբերյալ լավատեսությամբ: Առջևում դեռ կան մի շարք լուրջ մարտահրավերներ. նավարկել դժվար, անկանխատեսելի տնտեսական ջրերում, բարեփոխել հնացող էներգետիկ համակարգը, որոշումներ կայացնել սահմանադրական բարեփոխումների մասին և հանրաքվե անցկացնել, որի արդյունքին պետք է վստահի հանրությունը, և որ ամենակարևորն է, գտնել մի եղանակ՝ փակուղուց դուրս բերելու Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության հաստատման գործընթացը:

IMG_9433 - Edited (1)
HM Ambassador Kathy Leach (2012-15)

Բայց Հայաստանն ունի երկու հազար տարվա արտակարգ տոկունության և գոյատևման պատմություն: Ես անհամբերությամբ սպասում եմ վերադարձիս՝ տեսնելու, թե հետո ինչ է լինելու:

Follow Katherine