3rd May 2014

Լրագրությունը հանրային պարտականություն է

Մայիսի 3-ը մամուլի ազատության միջազգային օրն է: Սակայն այս տարի այնպիսի տպավորություն է, որ այս նշելու առիթ առանձնապես չկա: Ըստ Freedom House-ի 2014 թ զեկույցի այս տարի մամուլի ազատությունը գրանցել է վերջին տասնամյակի իր ամենացածր ցուցանիշը ողջ աշխարհում: Յոթ մարդուց միայն մեկն է ապրում «ազատ» մամուլ ունեցող երկրում՝ այնտեղ որտեղ մամուլը հագեցած է քաղաքական նորություններով, լրագրողների անվտանգությունն ապահովված է, լրատվության գործերին պետության անցանկալի միջամտությունը նվազագույն է և մամուլը տնտեսական ու իրավական ճնշման թիրախ չէ:
Չնայած դրական զարգացումներ կային մի քանի երկրներում՝ ներառյալ ենթա-Սահարան Աֆրիկայում, հիմնական միտումը, համաձայն Freedom House-ի վերլուծության, բացասական է աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում: Եվրասիան ամենավատ ցուցանիշը ունի: Այս տարածաշրջանում ոչ մի երկիր չի գնահատվել որպես ազատ լրատվամիջավայր ունեցող (չնայած համացանցի ազատությունը գնահատվել է առանձին, որտեղ Հայաստանի ցուցանիշները լավն են):

wpfd-pic

Զեկույցն ընդհանրապես հաստատում է, որ ամբողջ աշխարհում նվազում է կառավարությունների, մասնավորապես ավտորիտար կամ բևեռացված քաղաքական միջավայրով պետությունների, ցանկությունը՝ վերահսկելու լրատվությունը: Վերահսկման մեթոդները ներառում են լրագրողների ֆիզիկապես հետապնդումը, օտարերկրյա լրատվության հասանելիության արգելափակումը, սոցիալական կայքերի և համացանցի վրա ճնշում գործադրումը, իշխանավորների բարեկամների ու մոտ ընկերների միջոցով լրատվամիջոցի սեփականատիրոջը վերահսկումը: Սակայն զեկույցը նաև նշում է, որ լրատվության ազատության նվազում կարող է գրանցվել ժողովրդավար երկրներում ևս՝ նույնիսկ այնպիսի երկրներում, որոնք հպարտանում են իրենց լիբերալ ավանդույթներով: Միացյալ Թագավորությունը (նաև ԱՄՆ) այս տարի իրենց չափանիշների նվազում են գրանցել, հիմնականում քննադատական գնահատականի պատճառով, թե ինչպես են մեր կառավարությունները անդրադարձել Էդվարդ Սնոուդենի պատմությանը: Սկանդինավյան երկրները շարունակում են գլխավորել աղյուսակը:

Մայիսի երեքը մի օր է, երբ մենք կարող ենք տոնել քաղաքական ու հետաքննող լրագրողների խիզախությունը: Նրանք ռիսկի են դիմում իմանալով, որ կարող են լավագույն դեպքում դառնալ երկրի հզորների ճնշմանն թիրախ, վատագույն դեպքում՝ ենթարկվել բռնությունների, ֆիզիկական հալածանքների, ձերբակալության և սպանվեն: Ըստ <<Լրագրողներ առանց սահմանի>> կազմակերպության զեկույցի, 2013թ-ն ամբողջ աշխարհում 77 լրագրող է սպանվել: Ես իմ փորձից մի դեպք մեջբերեմ: Հիշում եմ մի լրագրողի՝ Աննա Պոլիտկովսկայա, որին հանդիպել եմ մի քանի անգամ, երբ Մոսկվայում էի աշխատում: Վերջին անգամ, կարծում եմ 2004թ, երբ նա հաճախ էր լինում Չեչնիայում, հանդիպեցի նրան ու հարցրեցի, թե արդյոք չի վախենում: Նրա պատասխանեց, որ վախի սահմանն արդեն անցել է: Նրան սպանեցին 2006-ին:

Լրատվական դաշտը պետության հետ մշտական հակամարտության մեջ է նույնիսկ լիբերալ ժողովրդավարություններում, քանի որ մշտապես կառավարություններին պահում է մանրադիտակի տակ ու պահանջում է հաշվետվություն կոռուպցիայի հարցում և հանրային փողերի համար: Հանրահայտ Բրիտանացի քաղաքագետը մի անգամ ասել է, որ եթե քաղաքական գործիչը, բողոքում է լրատվադաշտից նույնն է, թե նավապետը բողոքի եղանակից: Այլ կերպ ասած, դա այդպես է ու այդպես պետք է լինի: Մի բողոքիր, այլ հարմարվիր դրան: Որպես դեսպան ես սա զգում եմ, երբ ինձ դիտավորյալ այնպիսի հարցեր են ուղղում, որ իմ կառավարության տեսակետը դարձնեն քննարկման առարկա: Ինչևէ, անհարմար է թե դժվար, սակայն ես
ընդունում եմ, որ մենք՝ պետական գործիչներս և լրագրողները կարևոր հասարակական պարտականություն են կատարում՝ ոչ միայն քաղաքականության ձևավորման, այլ նաև իրականացման առումով:Լրագրողների պրոֆեսոնալ աշխատանքը ստիպում է ինձ լինել առավել պատասխանատու և նրանց հարցերին համապարփակ պատասխան տալ:

Լրագրությունը հանրային պարտականութլուն է, ճիշտ այնպես, ինչպես կառավարության ծառայությունն է: Այս օրը պետք է արժանին մատուցել և նրանց, ովքեր պարտականություններ են իրականացնում իրենց գյուղերում, թե նրանց, ովքեր հաղորդում են անում թեժ կետերից: Հանրային պարտականության հիմնական սկզբունքը փաստերը զեկուցելն է: Փաստերը կարող են տարբեր կերպ մեկնաբանվել, սակայն լրագրության էթիկայի հիմքն այն է, որ ամեն ինչ արվի փաստն ու սուտը տարբերակելու համար: Հիմա, երբ տեսնում ենք այն ինֆորմացիոն պատերազմը, որն ուղեկցում է Ուկրաինայի ճգնաժամը, նորից կարևորվում է փաստերը զեկուցելու հանրային պարտականությունը:

Follow Katherine