This blog post was published under the 2010 to 2015 Conservative and Liberal Democrat coalition government

13th April 2014

Երկու ազգերը թեթևության երկար սպասված ու իսրտե հոգոց են հանում

10169228_10152006672120811_7801379810315222484_n

Մենք կարծես չափից շատ ենք օգտագործում «պատմական» բառը, սակայն Միացյալ Թագավորությունում իսկապես պատմական իրադարձություն կատարվեց: Իռլանդիայի նախագահը պետական այցով՝որպես թագուհու ու ՆՄ կառավարության հատուկ հյուր, եկավ Միացյալ Թագավորություն: Այցն առաջինն էր Իռլանդիայի Հանրապետության անկախության 90 տարիներից և թագուհու՝ երեք տարվա վաղեմության Դուբլին կատարած այցից ի վեր:

Մեր օրերում բացարձակ տարօրինակ է թվում, որ այսքան երկար ժամանակ էր պետք հարգանքի այսպիսի հավաստիքներ ներկայացնելու համար ամենամոտ հարևան երկրին, ում հետ ունենք ավելի քան 1000 ամյա ընդհանուր պատմություն, որն անկախ է 1922 թվականից և ԵՄ անդամ է 1973-ից: Պատճառն, իհարկե, այն է, որ մեր ընդհանուր պատմությունը լի է ցավոտ և ողբերգական իրադարձություններով՝ նվաճումներ ու դիմակայություններ, բաժանություններ ու խորթացումներ: Ես ապրել եմ Լոնդոնի մոտ ու հիշում եմ 1970 և 1980- ականները, երբ Իռլանդիայի բանակը ռմբակոծում էր ՄԹ ցամաքային մասը և
սովորական էին ռումբի տագնապները մետրոյում ու առևտրի մեծ կենտրոններում, երբ թերթերի գլխագրերը գուժեցին 1979թ լորդ Մաունթբաթենի՝ թագուհու ամուսնու հորեղբոր, սպանության մասին: Հիշում եմ 1988-ին բրիտանիայի հատուկ ուժերի կողից Ջիբրալթարում իռլանդական բանակի երեք անդամների սպանության շուրջ վեճը, հորս պատմությունները 1968-ին՝ մինչ հիմնական անհանգստությունները, իր Բելֆաստ կատարած այցի մասին, ուր արդեն ակնհայտ էին բողոքական մեծամասնության և կաթոլիկ փոքրամասնության միջև խտրականությունն ու հարաբերությունների սառեցումը:

Սակայն այս ողջ ժամանակահատվածում մեր երկու երկրների միջև անձնական կապերը երբեք չեն թուլացել: Հիշում եմ իմ կախարդական արձակուրդները Քոնեմերայում՝ արևմտյան Իռլանդիա, երբ ես տասը տարեկան էի: Դրանից անմիջապես հետո իմ մորաքույրն ամուսնացավ դուբլինցի ճարտարապետի հետ, ու ես հիմա ունեմ մորաքրոջ երեք երեխա, ովքեր կիսով չափ անգլիացի են, կիսով չափ՝ իռլանդացի: Հյուսիսային Իռլանդիայի կաթոլիկ բանաստեղծ Սիմուս Հինեյը, ով նոբելյան մրցանակի արժանացավ 1995-ին գրականության ոլորտում, դպրոցում իմ ամենասիրած բանաստեղծն էր: Իմ սերնդակիցների համար 1998-ի քաղաքական ճեղքումը պարզապես արտակարգ էր: Խոսքը Ավագ ուրբաթի պայմանագրի մասին է, որով նշանակվում էր համաիշխանական գործադիր ներկայացուցիչ Բելֆաստում և որին քվեարկությամբ իրենց հավանությունը տվեցին Իռլանդիայի և Հյուսիսային իռլանդիայի ժողովուրդները: Ինչպես Թագուհին նշեց 2011-ին Իռլանդիա կատարած իր այցի ժամանակ Բրիտանիայի և Իռլանդիայի կառավարությունները այս պայմանագրով, ինչպես նաև Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական կուսակցությունների ուժով, տեսլականով և նվիրումով թուլացրին պատմական մի հանգույց:

Մեզ հիմա տրված է թագուհու մեկ այլ հիշարժան խոսքով ասած հետևյալ հանձնարարականը. խոնարհել մեր գլուխը պատմության առաջ, բայց թույլ չտալ, որ պատմությունը մեզ խոնարհի: Այս միտքն է ներկայացնում նաև Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսն իր այցի առաջին օրվա ելույթներում: Ես խորհուրդ եմ տալիս երկու ելույթ էլ ամբողջությամբ կարդալ (http://www.parliament.uk/business/news/2014/april/irish-president-visits-uk-parliament/ և http://www.president.ie/news/toast-by-president-higgins-at-state-banquet-windsor-castle/)

Նախագահ Հիգինսը բանաստեղծ է և քաղաքական գործիչ ու ընդհանուր պատմության նրա նկարագրությունը, թե ինչպես կասկածի «ստվերը» վերափոխվեց երկկողմ ու զորակցող բարեկամության «ապաստանի», շատ հուզիչ է իր պարզությամբ ու մարդկայնությամբ: Նա մեզ հիշեցնում է, որ մենք ոչ միայն պետք է նշենք մեր նվաճումները, այլև անընդհատ թարմացնենք հաշտեցման գործընթացի մեր պարտավորությունները: Մի գործընթաց, որը պահանջում է մեր աչալրջությունն ու հոգածությունը: Նա մեջբերում է իռլանդացի հայրենասեր և ազգայնական պատգամավոր Թոմ Քեթլի բառերը, ով առաջին աշխարհամարտում ընկավ որպես բրիտանացի զինվոր: Նա չտեսավ ազատ Իռլանդիան, սակայն նա երազում էր հաշտեցման մասին ասելով. «Ազատ, մենք ազատ ենք ձեր ընկերը լինելու համար:»

10247290_10152006672365811_3283969212968180963_n

Այցը լուսաբանող լրագրողներից մեկը, մեկնաբանելով Վինձորում թագուհու ու նախագահի միմյանց ուղղված ջերմ և գնահատանքի արժանի ելույթները, գրել էր տիրող արտակարգ մթնոլորտի մասին հետևյալը. «Այնպիսի զգացողություն է, որ երկու ազգերը թեթևության երկար սպասված ու իսրտե հոգոց են հանում: Իսկապես թեթևության: Երկար ճամփորդությունից հետո մենք վերջապես ազատ ենք ընկերներ լինելու համար:»

 

Follow Katherine