This blog post was published under the 2010 to 2015 Conservative and Liberal Democrat coalition government

14th March 2014

Ճգնաժամ Ղրիմում

Մենք բոլորս՝ ովքեր մտահոգ են Եվրոպայում խաղաղության համար, ցնցված ենք վերջին երկու շաբաթների ընթացքում Ուկրաինայում կատարվող դեպքերից: Կիրակի օրը Ղրիմում կկայանա հանրաքվե, որում չկա տարբերակ նրանց համար, ովքեր ցանկանում են պահել Ղրիմի կարգավիճակը որպես Ուկրաինայի անփոփոխ մաս: Մարդիկ կարող են քվեարկել միայն Ռուսաստանին միանալու կամ դեֆակտո անկախության օգտին՝վերադարձնելով 1992 թվականի չգործող սահմանադրությունը:

Ռուսաստանն օժանդակում է հանրաքվեին: Սակայն Մ7, ԵՄ, Անվտանգության Խորհուրդի մյուս անդամները և միջազգային հանրության մեծամասնությունը հստակ արտահայտել է, որ Ղրիմում մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն անօրինական է: Ինչպես նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերը մարտի 11-ին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը կամ Ղրիմի ինքնավարությանը կամ անկախությանը վերաբերող ցանկացած հանրաքվե պետք է հիմնված լինի Ուկրաինայի սահմանադրության վրա և համապատասխանի միջազգային օրենքին:

Հանրաքվեի անցկացումը նույնպես ամբողջությամբ անօրինական կլինի: Արդյոք կարո՞ղ է ազատ ու արդար համարվել մի հանրաքվե, որը կազմակերպվում է երկու շաբաթում, երբ փողոցներում կա զինված աշխարհազոր, որին հնարավոր չէ տարբերակել, երբ բռնանում են լրագրողների վրա և առգրավում նրանց սարքերը, երբ խոչնդոտում են միջազգային ներկայացուցիչների մուտքը Ղրիմ և երբ, չնայած ռուսական ժխտումներին, հստակ ապացույց կա, որ ռուսական զորքերը թողել են իրենց բազաները և զբաղեցրել Ղրիմի ենթակառուցվածքները՝ խախտելով Ուկրաինայի ինքինշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև մի շարք երկկողմ ու բազմակողմ համաձայնագրեր:

Որպեսզի հանրաքվեն լինի արդար, կայուն և վերջնականապես լուծի, այլ ոչ թե հարուցի խնդիրներ, այն պետք է դառնա բանակցության ու քննարկման բաց ու ներառական գործընթացի վերջին հանգրվանը: Այն կարող է ծրագրվել միայն, երբ պարզ դառնա, որ բոլոր կողմերը պատրաստ են խաղաղ ընդունել դրա արդյունքը: Սա է պատճառներից մեկը, թե ինչու է Միացյալ Թագավորությունը պատրաստ Շոտլանդիայի անկախության համար հանրաքվեն անցկացնել այս տարի:

Այն բանից հետո, երբ 20-րդ դարում երկու համաշխարհային պատերազմներ ավիրեցին Եվրոպան, միջազգային համաձայնագրերի ու կառույցների ցանց ստեղծվեց և 1991թ հետո ուժեղացվեց, որպեսզի այն օգնի մեզ խուսափել կրկնելու անցյալի ցավոտ հակամարտություններն ու խաղաղ ճանապարհով լուծել վեճերը: ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհուրդի նման կազմակերպությունները, որոնց ինտեգրված անդամ է Ռուսաստանը, գոյություն ունեն՝ օգնելու պետություններին բարձրացնել ինքնորոշման հարցեր և պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները:

Մենք շարունակում ենք հորդորել Ռուսաստանին օգտագործել այս կառույցները և լրջորեն ընդգրկվել ուկրաինական կառավարության հետ դիվանագիտական երկխոսության մեջ ու գտնել հարցի խաղաղ լուծում: Դեռ  շատ ուշ չէ: Նախագահ Պուտինի համար առաջին կարևոր քայլը կլինի ձեռնպահ մնալ ճանաչելուց կիրակի օրվա քվեարկության արդյունքը:

Follow Katherine