This blog post was published under the 2010 to 2015 Conservative and Liberal Democrat coalition government

24th January 2013

Հագիսի համար

Շաբաթ օրը Հայ-Բրիտանական առևտրի պալատը Երևանում կազմակերպում է տարիների ավանդույթ դարձած Բրնսի ամենամյա ընթրիքը (ի դեպ դեռ հնարավոր է ընթրիքին մասնակցելու տոմսեր ձեռք բերել  http://www.abbc.am/burns-supper/ ):

Մենք անհամբերությամբ սպասում ենք այս միջոցառմանը և շնորհակալ ենք Բրիտանական առևտրի պալատին այն կազմակերպելու, քրտնաջան աշխատանքի համար: Նրանց շնորհիվ մենք կարողանում ենք կարևոր առաքելությունների համար հանգանակություն հավաքել:

Burns Supper 2008

Burns Supper 2008

 Բրնսի Ընթրիքը կազմակերպվում է  Ռոբերտ Բրնսի ծննդյան կապակցությամբ (ծնվել է  1721թվականի հունվարի 25-ին ): Ռոբերտ Բրնսը հայտնի է որպես Շոտլանդիայի սիրելի զավակ և ազգային պոետ:   Բրնսի առաջին ընթրիքը առաջին անգամ կազմակերպեցին ընկերները բանաստեղծի  մահից հետո՝ 1801 թվականին: Այս արարողությունը միջոց դարձավ նրա անմահ հիշատակը, փայլուն երգիծական պոեզիան և  քաղաքական մեկնաբանությունները հիշելու համար: Շոտլանդական սփյուռքի ձեռներեցների շնորհիվ գաղափարն արագ տարածում գտավ ամբողջ աշխարհով: Ներկայումս Բրնսի ընթրիքներ բազմաթիվ երկրներում են կազմակերպվում՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան և Ավստրալիա:

Բրնսի ընթրիքը ունի երկու հիմնական առանձնահատկություն՝ հագգիսը (շոտլանդական ազգային ուտեստ `վարսակով կծու երշիկ) և հումորը:

Շոտլանդացի  պարկապզուկահարի երաժշտության ներքո հագգիսը ճաշասենյակ է բերվում, ընթերցում են Բրնսի՝ «Հագգիսին նվիրված» ծիծաղելի բանաստեղծությունը, այնուհետև կտրում են հագգիսը:  Ճաշի ընթացքում բազմաթիվ կենացներ են հնչում՝ նվիրված Ռոբերտ Բրնսին, կանանց, ապա հնչում է կանանց պատասխանը՝ որ ընթրիքին ներկա տղամարդկանց  հասկացնելու տալու համար, թե ով է իրականում առաջնորդը: Սովորաբար միջոցառումը եզրափակվում է շոտլանդական պարերով և”Auld Lang Syne” երգով, որի բառերը հատնի դարձան Բրնսի շնորհիվ:

Բրնսի պոեզիան կարող է բարդ լինել անգամ անգլերենն իրենց մայրենի լեզուն համարողների համար, քանի որ նա և’ շոտլանդերեն, և’ անգլերեն գրում էր շոտլանդական բարբառով: Մի փոքր կենտրոնանալու դեպքում իհարկե նրա բառերի բնական, եռանդուն ու զվարթ օգտագործման եղանակը շատ պարզ է դառնում, ահա մեկ  թարգմանություն:

Ուղերձ Հագգիսին

Fair fa’ your honest, sonsie face,
Great chieftain o the puddin’-race!
Aboon them a’ ye tak your place,
Painch, tripe, or thairm:
Weel are ye worthy o’ a grace
As lang’s my arm.

(Թարգմանություն

Fair and full is your honest, jolly face,

Great chieftain of the sausage race!
Above them all you take your place,
Stomach, tripe, or intestines:
Well are you worthy of a grace
As long as my arm.)

burns chivas

Իսկ ինչ վերաբերվում է քաղաքականությանը, ապա Շոտլանդիայի անկախության խնդրի հետ կապված երկու կողմերն էլ  իրենց հերթին համաձայն չեն եղել Բրնսի հետ:

Ես  որպես Բրիտանիայի դեսպան (մոտ մեկ քառորդով էլ Շոտլանդիայի) ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հունվարի 26-ին նշել ինքնատիպ և տաղանդավոր այս մարդու օրը:

Follow Katherine