This blog post was published under the 2010 to 2015 Conservative and Liberal Democrat coalition government

17th October 2012

Վստահե՞լ արդարադատությանը

Այս շաբաթ մտորում էի երիտասարդ դեմոկրատիայի դժվարին խնդիներից մեկի մասին, այն մասին, թե ինչպես ստեղծել արդարադատություն, որին մարդիկ կարող են հավատալ:

Սա մտքիս եկավ այն ժամանակ, երբ վերադառնում էի Մեծ Բրիտանիայից, որտեղ հանդիպումներ էի ունեցել բրիտանական բիզնեսի ներկայացուցիչների հետ, ովքեր հետաքրքրված են Հայաստանի և տարածաշրջանի հետ համագործակցությամբ: Ցանկացած բիզնեսմեն անցումային կամ զարգացող տնտեսության մասին մտածելիս անմիջապես ասում է. «եթե ես խնդիրներ ունենամ արդյո՞ք դատարանները ի զորու կլինեն դիտարկել իմ հայցը անաչառ ու ժամանակին: Թե դա լինելու է՝ ով վճարում է նա հաղթում է տարբերակով:

Photo: RJoutline

Վերադառնալով Երևան ես պատիվ ունեցա հանդիպել Փաստաբանների ասոցիացիայի ներկայացուցիների հետ, ովքեր պատմեցին իրենց նոր նախաձեռնության՝ մարզերում դատապաշտպաններին աջակցելու մասին: Նրանք ցանկանում են բարելավել  այս ոլորտում շատ աշխատող, բայց ցածր վճարվող փաստաբանների հմտություններն ու ինքնավստահությունը, բարձրացնել մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ իմացության մակարդակը: Սա միանշանակ կնպաստի  մարզային դատարանների գործունեության որակի բարձրացմանը, հնաոճ ինկվիզիցոն համակարգից մրցակցայինին անցնելուն, որտեղ մեղադրյալի շահերի պաշտպանությունն առաջնային է:

Բայց ինչպես համակարգում վստահություն ստեղծել:  Արդարադատության համակարգը, որը օրենքի առաջ հավասրություն է ապահովում բոլորի՝ աղքատի ու հարուստի, ուժեղի և թույլի համար, պետք է կազմվի մի քանի հզոր, անկախ հաստատությունների կողմից (ոստիկանություն՝ հետաքննելու և փաստարկներ գտնելու համար, դատախազություն՝ գտնելու գործի բավարար հիմքերն ու հանրային կարևորությունը, դատապաշտպաններ՝ մեղադրյալի իրավունքները պաշտպաննելու և դատավոր՝ գործընթացը օրենքով պաշտպանելու համար: Նման կառույցներ ստեղծելը բարդ է ցանկացած տնտեսապես փոքր երկրի համար, որտեղ աշխատավարձը համեմատաբար ցածր է:

Ահա ինչու մենք Մեծ Բրիտանիայում անվերապահորեն հավատում ենք ատենակալների համակարգին, տասներկու սովորական տղամարդիկ և կանայք ովքեր դատարանում հանդես են գալիս որպես հակակոռուպցիոն պատնեշ:

Իրականում արդարադատությունը պետք է լինի  հակակշիռների ու զսպումների համակարգ: Եթե դրա մի հատվածը կամ այնտեղ աշխատողների մի մասը թույլ են ու կոռումպացված, ապա մյուս հատվածները պետք է բացահայտեն դրանք: Սակայն նույնիսկ ամենակայացած համակարգերում հաճախ ժամանակ է հարկավոր բացահայտումներ ու կանխումների համար:

Ես կարող եմ ներկայացնել բազմաթիվ դեպքեր Մեծ Բրիտանիայի վերջին քառասուն տարվա պատմության մեջ, երբ դատարանի թերի որոշումները՝ հիմնականում հիմնված կեղծ ցուցմունքների և/կամ դատախազության կողմից փաստարկների ոչ բավարար ներկայացման հետ, տևել են տարիներ: Կառույցները ենթագիտակցորեն պաշտպանում են իրենք իրենց և դժվարանում ընդունել սեփական սխալները:

ՄԲ-ի մեկ այլ օրինակում, որը տեղի է ունեցել անցյալ ամիս,  անկախ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավելի քան քսան տարի առաջ ոստիկանները շրջել են իրենց ցուցմունքները և փորձել են կոծկել սեփական սխալները  96 Լիվերպուլցի ֆուտբոլային երկրպագուների  մահվան պատճառ դարձած Հիլսբորո մարզաֆաշտում տեղի ունեցած հանրային բախման ժամանակ:

Հավանաբար դեմոկրատական ուղին բռնած երկրների պետական ֆինանսավորում ունեցող կառույցների համար ամենադժվարը ներկայացնելն է, որ նրանք իսկապես անկախ են գործում կառավարությունից:

Հայաստանի վերջին մի քանի դեպքերը զարմանք ու հարցեր են առաջացրել ոչ միայն եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների, այլև հասարակության մեջ (օրինակ՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հետ կապված գործը): Իսկ ամենաթարմը՝ նախկին արտգործ նախարար Վարդան Օսկանյանի դեպքն է: Սովորական մարդկանց համար դժվար է ասել, թե Վարդան Օսկանյանը մեղավոր է կամ անմեղ: Բայց մի բան ակնհայտ է, որ երբ մայիսի 24-ին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարեց, որ չի լինելու կոալիցիայի մեջ հաջորդ օրը՝ մայիս 25-ին Վարդան Օսկանյանի ֆինանսական գործի հետաքննությունը ընթացքի մեջ մտավ:

Իհարկե այս տվյալները պարզապես կարող են համընկած լինել, սակայն փաստն այն է, որ եթե մարդիկ հարցնում են խնդրի քաղաքական լինելու մասին, ապա համապատասխան պետական կառույցները պետք է կարողանան ապացուցել, որ իրենք գործում են հանրային և ոչ թե կառավարության շահի համար:

Գուցե սա հանրային վստահության պակասի արդյունք է: Ես կարծում եմ, որ այո… Հասարակության կողմից վստահության և աջակցության բացակայությունը ներկայացնում է արդարադատության համակարգի արդյունավետության աստիճանը: Այնպես որ կայացման այս դժվարին պայմաններում անհրաժեշտ է մտածել պետական կառույցների աշխատանքի ձևի և որակի ապահովման մասին:

Իրավական համակարգում՝ հասարակական վստահություն ապահովելու հետ կապված անգլիական մի լավ խոսք կա. «Արդարադատությունը պետք է իրականացնել և այն նախ պետք է տեսնել, որպեսզի իրագործել»

Ամեն ինչ ունի իր նշանակությունը՝ ժամանակահատվածը, թափանցիկություն, արդարության ներկայացումը: Թրանսփարանսի Ինթերնեյշնալ-ի վերջին հաշվետվությունը ներկայացնում է, որ  Հայաստանում բավարար կերպով չեն ներկայացվում պետական պաշտոնյաների և պատգամավորների ունեցվածքի տվյալները: Բարձրաստիճան անձանց ֆինանսական միջոցների թափանցիկությունը իսկապես կարևոր գործոն է  ներկայացնելու հանրությանը, որ բոլորը իսկապես հավասար են օրենքի առաջ:

Follow Katherine