Site icon Foreign, Commonwealth & Development Office Blogs

Հայաստանից մեկնում եմ լավատեսությամբ

Սեպտեմբերի 5-ին,  ես Երևանից կմեկնեմ վերջին անգամ: Նորից կվերադառնամ նորմալ մարդու իմ կարգավիճակին՝ 3 տարուց ավելի Մեծ Բրիտանիայի դրոշակը կրող մեքենայով (շնորհակալություն Էդիկ և Արամ) շրջագայելուց հետո: Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Նորին Մեծություն Թագուհու կառավարությունը այս երիտասարդ/հինավուրց երկրում, հանդիպել մեծ թվով հետաքրքիր և նվիրյալ անձանց, և, գուցե նաև փոփոխության պատճառ դառնալ իմ գործունեությամբ: Շնորհակալություն Դեսպանատան իմ հիանալի թիմին և Բրիտանական խորհրդի գործընկերներին` այս տարիների ընթացքում ինձ քաջալերելու և աջակցելու համար:

Որո՞նք են ինձ համար ամենանշանակալի պահերը:

Ապացուցելը, որ դեսպանների թիմային տեղակալումը հիանալի է աշխատում: Մեր տեղակալման սկզբում մեր ծանոթներից մեկն ասաց. «Դեպանների թիմհըմՄիայն բրիտանացիաների մտքով կարող էր այդպիսի բան անցնել»:

Team Ambassadors and Foreign Minister RA

«Ես դա որպես հաճոյախոսություն կընդունեմ», – ասացի ես. և իսկապես, ես հուսով եմ, որ մենք կարողացանք ցույց տալ, որ նորարարական մոտեցումը, նույնիսկ դիվանագիտության նման ավանդակաան ասպարեզում, իրոք կարող է առավելություններ ունենալ:

Բազմաթիվ կարևոր այցելուներ. Ի թիվս նախարարների, բարձրաստիճան դիվանագետների և խորհրդարանականների, անհատական այցով Հայաստան կարողացավ այցելել նաև Ուելսի

His Royal Highness, The Prince of Wales in Armenia.

արքայազնը:  Նորին արքայական մեծությունը մեծ ոգևորությամբ խոսեց Միջին Արևելքի ընդլայնված տարածաշրջանում հնագույն քրիստոնեական համայնքների կարևորության մասին և կարողացավ իր այցի շրջանակներում տեսնել Հայաստանի ամենագեղեցիկ եկեղեցիներից և անգին ձեռագրերից մի քանիսը:

Իսկապես մեծ իրադարձություն էր ՆԱՏՕ-յի՝ Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցչի՝ դեսպան Մարիետ Շուրմանի այցը Երևան այս տարի՝ տոնելու Պաշտպանության նախարարության կողմից ռազմական ինստիտուտի կին կուրսանտների աշխատանքի վերցնելու առաջին փորձը: Այս տարի աշնանը մենք կուղարկենք մեր առաջին կին կուրսանտին Սանդհուրստ՝ ՄԹ-ի ռազմական բարձրակարգ ակադեմիան: Իմ գնահատմամբ Հայաստանը լուրջ և հանձնառու գործընկեր է խաղաղարար գործունեության և պաշտպանության բարեփոխումների իմաստով: Ես հուսով եմ, որ մենք կարող ենք ավելին անել այս ուղղությամբ:

Մեր առևտրային հարաբերությունների տվյալները աճել են, ՄԹ-ում տեղակայված հանքարդյունաբերական ընկերությունը՝ Լիդիանը, ստացել է թույլտվություն՝ ներդնել 300 միլիոն ֆունտ ստերլինգ նոր հանքի շահագործման նպատակով, մեծացել է գործարար նպատակներով հարցումների և ակտիվ նախաձեռնությունների թիվը: Իսկ գիտեի՞ք, որ իմ սիրելի նոր շինությունը՝ Դիլիջանի միջազգային դպրոցը բրիտանացի ճարտարապետ է նախագծել:

 հիշատակին տուրքը և հաշտեցմանը նպաստելը. Ես պատիվ ունեցա ներկայացնել Մեծ Բրիտանիան 2015թ.-ի ապրիլին Երևանում հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում և լսել իսրայելացի և թուրք գիտնականներին, ինչպես նաև ցեղասպանության՝ ռուանդացի վերապրածի ելույթները հիշատակի կարևորության և այսպիսի սարսափներից հետո հաշտեցման արտառոց հնարավորության մասին: Եվրոպայում Եվրամիությունն ինքը հաշտության փոխարկիչ ուժի օրինակ է: ԵՄ-ը մայրցամաքին բերել է աներևակայելի բարգավաճում և ժողովրդավարություն երկու կործանարար համաշխարհային պատերազմների արդյունքում 80 միլիոն զոհերից հետո: Այս ձեռքբերումը տոնելու և Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյա տարելիցը նշելու համար 2014թ.-ի նոյեմբերին մենք Գերմանիայի դեսպանատան հետ միասին կազմակերպեցինք հիշատակի համատեղ պատարագ, և ես Գերմանիայի դեսպանի հետ միասին հարգանքս մատուցեցի Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում Երևանում գտնվող շիրիմներին:

Մենք նաև վերստեղծեցինք 1914թ.- դեկտեմբերի հայտնի «Սուրբ ծննդյան զինադադարի» ֆուտբոլի խաղը, որի ժամանակ բրիտանացի և գերմանացի զինվորները փոխանակեցին նվերներ և ֆուտբոլ խաղացին (Երևանում գերմանացիները, ցավոք, հաղթեցին մեզ 6 – 1 հաշվով): Հարավային Կովկասում մենք շատ տարիներ ենք նվիրել տարբեր փակ սահմանների տարբեր կողմերի ժողովուրդներին մերձեցնելու նպատակին: Հուսով եմ, որ մենք կարողանում ենք փոփոխել իրավիճակը անհատական մակարդակում. փակ սահմանները չպետք է նշանակեն փակ մտքեր: Ես համոզված եմ, որ սա էական նախապատրաստական գործունեություն է այս պահին, երբ բոլոր կողմերի քաղաքական գործիչները պատրաստ են առճակատվել դժվար փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են խաղաղության և հաշտության համար:

Ես հաջողակ եմ, որ ավելի քան երեք տարի իմ երեխաները կարողացել են Հայաստանը իրենց տունը կոչել: Եվ ես մեկնում եմ Հայաստանից՝ նրա ժողովրդի նկատմամբ լավատեսությամբ, հետևաբար և երկրի ապագայի վերաբերյալ լավատեսությամբ: Առջևում դեռ կան մի շարք լուրջ մարտահրավերներ. նավարկել դժվար, անկանխատեսելի տնտեսական ջրերում, բարեփոխել հնացող էներգետիկ համակարգը, որոշումներ կայացնել սահմանադրական բարեփոխումների մասին և հանրաքվե անցկացնել, որի արդյունքին պետք է վստահի հանրությունը, և որ ամենակարևորն է, գտնել մի եղանակ՝ փակուղուց դուրս բերելու Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության հաստատման գործընթացը:

HM Ambassador Kathy Leach (2012-15)

Բայց Հայաստանն ունի երկու հազար տարվա արտակարգ տոկունության և գոյատևման պատմություն: Ես անհամբերությամբ սպասում եմ վերադարձիս՝ տեսնելու, թե հետո ինչ է լինելու:

Exit mobile version