Մեկ շաբաթվա ընթացքում ֆուտբոլային հանդիպումներով՝ ամբողջ աշխարհում ու Միացյալ Թագավորությունում, մենք հիշատակում ենք Առաջին աշխարհամարտի հազվագյուտ ու սիրտ-ջերմացնող պահերից մեկը (տես www.FootballRemembers.com): 1914թվականի Սուրբ Ծննդյան օրը ողջ արեւմտյան ճակատում թնդանոթները լռեցին ոչ-պաշտոնական հրադադարի ժամանակ: Զինվորները սկսեցին Սուրբ Ծննդյան երգեր երգել: Մի քանի խիզախ մարտիկներ խրամատներից դուրս եկան՝ թափահարելով սպիտակ դրոշներ: Ոչ ոք-ի հողում բրիտանացի եւ գերմանացի զինվորները նվերներ ու ողջույններ փոխանակեցին ու մի քանի տեղ սկսեցին ֆուտբոլ խաղալ մսի պահածոյի տուփով, եթե չունեին կարգին գնդակ:
Այս տարի, հիշատակելով
Սակայն մենք նաեւ ցանկանում էինք նշել այն պահերը, երբ թշնամիները ի վիճակի էին մոռանալ եւ՛ քաղաքականությունն ու ազգությունը, եւ՛ լեզուն, եւ՛ վախը ու վերաբերվել միմյանց որպես մահկանացուների՝ տնից հեռու, սառած ու թրջված, ովքեր ուզում են զգալ միմյանց հետ ինչ-որ բան ( կատակ, խաղ, շոկոլադ) կիսելու ջերմությունը: Սա է Սուրբ Ծննդյան հրադադարի գեղեցիկ, մարդկային ուղերձը:
Առաջին Համաշխարհային Պատերազմի հարյուրամյա տարելիցը եւ՛ ոգեկոչման, եւ՛ հաշտեցման մասին է: Երկու ավերիչ համաշխարհային պատերազմներից ու տասնյակ միլիոնավոր կորուստներից հետո Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ մյուս Եվրոպական ուժերը վերջապես կարողացան միասին առերեսվել անցյալին, սովորել ցավոտ դասերը եւ ամբողջ Եվրոպայում զարգացնել քաղաքական մշակույթ, որը փորձել է մարդկայինը՝ յուրաքանչյուրին արդար ու հարգալից վերաբերմունք, տեղադրել սրտում:
Հիշատակման ու հաշտեց
Վերջին վեց շաբաթների ընթացքում Գերմանիայի դեսպանի հետ միասին, Առաջին Համաշխարհային Պատերազմի հիշատակման համատեղ միջոցառումների մի
Իմիջիայլոց, մեր գերմանացի գործընկերները մեզ հաղթեցին 6:1 հաշվով: Եթե դարպասին կանգնած իմ գործընկեր Էդիկի հերոսական ջանքերը չլինեին, հաշիվը շատ ու շատ ավելի վատը կարող էր լինել: Ոչի՛նչ, այս անգամ թող իրենք հաղթեն: Խաղին մասնակցությունը, կանոններով առաջնորդվելը եւ արդար հնարավորություն ունենալը անելու այն ամենը, ինչ կարող ես, խաղը յուրաքանչյուրի համար դարձնում է հաղթական: